ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Ովքե՞ր են էս լակոտները»

«Ովքե՞ր են էս լակոտները»
08.06.2024 | 22:23

Կարդացի Լևոն Արոնյանի խոսքն ու հիշեցի համանման մի պատմություն:

1990-ական թթ. սկզբին, երբ առաջին անգամ սկսեցին քննարկել ՀՀ ԳԱԱ-ի լինել-չլինելու հարցը, մի քանի երիտասարդ «իմաստուն» ՀՀՇ-ականներ գնացել են ՀՀ ԳԱԱ՝ նախագահության անդամներին բացատրելու, թե ի՞նչ է գիտությունը, ո՞րն է նրա գիտական ու կիրառական նշանակությունը և այլն:

Հանդիպմանը ներկա են եղել Վիկտոր Համբարձումյանը, Մխիթար և Էդվարդ Ջրբաշյանները, Մկրտիչ Ներսիսյանը, Գևորգ Ջահուկյանը, Էդուարդ Ղազարյանը, Սերգեյ Համբարձումյանը, շատերը:

Մկրտիչ Ներսիսյանը, որ բնավորությամբ թերևս ամենաանհամբերն էր, չկարողանալով մինչև վերջ լսել «իմաստունին», իր հաղթ հասակով մեկ կանգնել է տեղում ու իր ձևով ասել.

– Ովքե՞ր են էս լակոտները…

ՀՀՇ-ական «իմաստունները» մի ակնթարթում ծլկել են:

Հասմիկ ԳՈՒԼԱԿՅԱՆ

Հ.Գ.

«Հիմա անհամեստ բան կասեմ, բայց իմ կարծիքով մեր նոր Հայաստանի պատմության մեջ՝ Սովետական միությունից հետո, մենք ունենք 2 նվաճում՝ Ղարաբաղն ու շախմատը:

Համաշխարհային նվաճումներ էին, ու իմ համար շատ ցավալի էր, որ Շախմատի նոր ղեկավարության հետ գնանք հանդիպենք ու փորձենք կոնտակտի դուրս գանլ, և 2 օլիմպիական չեմպիոնով լինենք, ու մեզ մի մարդ, որը մեզնից մոտ 7-8 տարի փոքր էր, մեզ ասի՝ դուք դեռ պետք է հասկանաք ես ով եմ, պետք է հասկանաք ես ինչ եմ արել այս երկրի համար:

Եթե մեր թիմին, որը 3 անգամ օլիմպիադա ու աշխարհի առաջնություն է հաղթել, վերաբերում ես այնպես, ասես ինչ-որ կոռուպցիայով զբաղվողներ են, ծիծաղելի է ինձ համար ու ես չէի ուզում նստել ու զբաղվել նրանով, որ բացատրեմ, թե ինչը ոնց է:

Իմ կարծիքով մեր ազգի գլխավոր խնդիրը, մեր «խումբ-խումբ» խաղալն է, սա նրանցից է, մյուսներից է, մեկը ղարաբաղցի է, մյուսը գյումրեցի է: Սա մեծ խնդիր է»:

Լևոն ԱՐՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2732

Մեկնաբանություններ